Գերմանիայի կառավարությունն իր «Կովկասյան նախաձեռնություն» ծրագրով տարածաշրջանում դեռ 2000թ-ից է աջակցում կենսաբազմազանության պահպանությանը և կայուն օգտագործմանը։ Այս ընթացքում KfW բանկի հետ իրականացվել են մի շարք ծրագրեր։
Արևային ջերմային կայանները տեղադրվեցին «Հայաստանի Հանրապետության հետ Գերմանական ֆինանսական համագործակցության» Հայաստանի պաշտպանվող տարածքների աջակցության ծրագրի շրջանակներում։
Այս անգամ 6 տարի ձգվող այս ծրագրի նպատակը Սյունիքի մարզում բնական ռեսուրսների և պաշտպանվող տարածքների կառավարման բարելավմանն աջակցելն է, ինչպես նաև հարակից համայնքների սոցիալ տնտեսական իրավիճակն ավելի լավը դարձնելն է։
Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության, այս ծրագրի և Ֆրիներջի ընկերության համագործակցությամբ 147 արևային ջրատաքացուցիչներ տեղադրվեցին Սյունիքի մարզի Կապան համայնքի Սրաշեն, Ներքին հանդ և Ծավ գյուղերում։