««Կանաչ» հմտություններ երիտասարդների համար» ծրագրի և դրա շրջանակներում իրականացված այս կարևոր միջոցառման նախաձեռնողը «Կանայք կլիմայում և էներգետիկայում» կազմակերպությունն է։ Ծրագիրը ֆինանսավորվեց ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրով։
Ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2 հիմնական դպրոցը և Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցը տեղադրված 5,5կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների շնորհիվ կխնայեն տարեկան 300,000-ական ՀՀ դրամ՝ արտադրելով 7000 կՎտ*ժ/տ էլեկտրաէներգիա։
Վերոնշյալ դպրոցներն այսուհետ
?? էլեկտրաէներգիան անվճար կստանան արևից,
??? խնայած ֆինանսական միջոցները կուղղեն կրթության կազմակերպման մնացած խնդիրների լուծմանը
??♀️ Կտնտեսեն ածխաթթու գազի շոշափելի արտանետումներ՝ միանալով կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման մեծ շարժմանը։
Մեր մասնագետները դպրոցների 7-9-րդ դասարանների աշակերտներից ձևավորած «կանաչ» ջոկատներին ներկայացրեցին նաև արևային էներգետիկայի առաջատար տեխնոլոգիաները, դրանց գործնական կիրառությունը և առավելությունները, ինչպես նաև կայանների շահագործման և սպասարկման նրբությունները։ Դպրոցականները ներգրավվեցին ֆոտովոլտային կայանների տեղադրման աշխատանքներին։