«Կաղնին» կառուցվել է ընդամենը 1 տարվա ընթացքում։ Հյուրանոցի ստեղծումը հեշտ չէր՝ կորոնավիրուս, պատերազմ․․․, բայց Հայաստանի ամենագողտրիկ անկյունում գեղեցիկ հյուրանոց կառուցելու նպատակը ստիպում էր չհուսահատվել եւ գնալ առաջ։
«Կաղնի» հյուրանոցը հիմնվել է հետաքրքիր լուծումներով, թումանյանական շնչով եւ դսեղյան համուհոտով։
Արհեստավարժ ճարտարապետները «Կաղնի»-ի արտաքին տեսքը նախագծել են ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի նմանությամբ։ Ինչպես տեսնում եք՝ երկու դեպքում էլ նույն ասիմետրիկ երկլանջ տանիքն է, իսկ աջ կողմում ճարտարապետներն այն հակակշռել են ոչ սովորական կերպարով մի ծավալատարածական հորինվածքով։
Այստեղ տաք ջուրը ստանում են արևից, անվճար։ Իսկ արևային ջերմային համակարգի տեղադրումը՝ կուտակային համակարգով, 7️⃣,5️⃣ կՎտ, 7️⃣5️⃣0️⃣լ տաք ջրի արտադրողականությամբ, իրականացվել է մեր ընկերության կողմից
«Վատ տեսարաններ» այստեղ չեք գտնի, բոլոր սենյակների պատուհանները ուղղված են դեպի արևկող գեղեցիկ տեսարան։ Հյուրանոցի ինտերիերը պարզ ժամանակակից ոճի մեջ է, իսկ լայն բացվածքով պատուհանները թույլ են տալիս ներսում զգալ բնության մեջ լինելու վայելքը։
Նախամուտքում կտեսնեք մի փոքրիկ հատված դսեղյան հեքիաթային իրականությունից, գյուղական սվաղի տպավորությամբ հարդարված ընդունարանի պատը եւ Թումանյանի ծննդավայրից ձեռք բերված գորգը դսեղյան մշակույթի, բնության համն ու հոտը ունի։ Հյուրանոցի ստեղծման ողջ ընթացքում աշխատած մասնագետները ջանք եւ եռանդ չեն խնայել ճարտարապետների մտահղացումը ճշգրտորեն իրականացնելու համար։
Իսկ գիտեք, թե ինչո՞ւ է այն «Կաղնի» կոչվում։ Կաղնին Լոռու մարզի խորհրդանիշներից մեկն է, որը պատկերված է մարզի զինանշանի վրա։ Այն Լոռու անտառների, բնության խորհրդանիշն է։ Դրանից բացի՝ կաղնին հայերի մեջ ընկալվել է որպես սրբազան ծառ, երկարակեցության, ուժի և հզորության խորհրդանիշ։