Արևային էլեկտրական և ջերմային կայանների նախագծում, տեղադրում և սպասարկում
ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ +(374)11209920
+(374)44209920
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ

Երկ- Շբթ 9:00 - 20:00
Շբթ 10:00 - 15:00

ՀԱՍՑԵ

ք․Երևան
Ազատության 27

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամ

Նախագծի նկարագրություն

Դիակոնիա Բարեգործական Հիմնադրամը գործում է 2001թ-ից` շվեցարական «Դիակոնիա» Ինտերնացիոնալե բարեգործական կազմակերպության հետ սերտ ու արդյունավետ համագործակցության արդյունքում:

Սնունդ, հագուստ, կենցաղային պայմանների բարելավում, աջակցություն՝ կազմակերպել գյուղատնտեսական աշխատանքները, կրթության և առողջապահության ոլորտներ ծրագրեր․ այս տարիների ընթացքում հիմնադրամն իրականացրել է բազմաթիվ ծրագրեր ՀՀ-ի ողջ տարածքում ապրող բազմազավակ, անապահով ընտանիքների, ծնողազուրկ, հաշմանդամ երեխաների, Սիրիայից գաղթած հայերի ու Արցախյան հակամարտության ընթացքում տուժած ընտանիքների համար։

Այսօր հիմնադրամն իրականացնում է փոքր և միջին զարգացման ծրագրեր ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում։ Հիմնադրամի իրականացրած ծրագրերից ամենամեծը «Հույսի Ավան» թաղամասի կառուցումն է՝ 16 հեկտար հողատարածքում կառուցել են 78 առանձնատուն՝ 500 բնակչի համար։

Դիակոնիա Բարեգործական Հիմնադրամի կարիքների համար մեր տեղադրած այս արևային կայանը էլեկտրաէներգիայով է ապահովում Դիակոնիայի գրասենյակը, ինչպես նաև կից գործող ատամնաբուժարանը։

Տեղադրել ենք 382 հատ արևային վահանակ և 2 հատ 60կՎտ հզորությամբ ինվերտոր։

Տեխնիկական տվյալներ

Արտադրողականություն
231000 ԿՎտ Էներգիայի գեներացում
Կենսագործունեություն
25+ տարի
Տարեկան խնայողությունը
~9,700,000 դրամ