Կայանը տեղադրվել է ինչպես տեղանքի ու հարակից բնակավայրերի բնապահպանական վիճակի, այնպես էլ՝ Ազատան համայնքի բնակիչների սոցիալ-տնտեսական դրության բարելավման համար։
Արևային այս ֆոտովոլտային կայանը կառուցվել է «Եվրասիա» ԲՀԿ և Հայաստանում Ճապոնիայի դեսպանության համատեղ համագործակցության արդյունքում՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության «Դրամաշնորհային աջակցություն հանուն մարդկության անվտանգության ապահովման» ծրագրի շրջանակում։