OPEN HOURS

Mon- Fri 9:00 - 20:00
Sat 10:00 - 15:00

ADDRESS

Azatutyan 27
Yerevan 0014, RA

Գործընկերներ

Վերջին նորությունները

5 շաբաթյա դասընթաց՝ երիտասարդների համար
Պետական աջակցության ծրագիր
ԵՊՀ-ում արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվում

Արխիվ

Վերջին նախագծերը

Հարցեր ունե՞ս

կարող ես այցելել մեր գրասենյակ, թողնել հաղորդագրություն կամ թողնել հեռախոսահամար մենք արագ կապ կհաստատենք

ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵԼ

Տեղական և միջազգային հեղինակավոր գործընկերներ

ՀՊԱՐՏ ԵՆՔ
հաստատված ամուր համագործակցության համար
Author

Մեր գործընկերները

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

սերտ համագործակցություն
ՀՀ տարբեր բնակավայրերում արևային ֆոտոէլեկտրական կայանների և ջրատաքացուցիչների տեղադրում

Խորհրդային Հայաստանում շրջակա միջավայրի պահպանության խնդիրներին ուշադրություն է դարձվել 1961 թվականից, երբ ՀԽՍՀ Մինիստրների սովետին առընթեր ստեղծվել է Մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության վարչությունը

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

1300 խոշոր ծրագիր
իրականացված Հայաստանում և Արցախում

Հիմնադրվելով 1992 թվականին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը եզակի մի կառույց է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին և աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի և Արցախի կայուն ու համաչափ զարգացումը ապահովող ծրագրեր

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ

1996թ.ի վեր 908 ծրագիր
ուղղված համայնքային ենթակառուցվածքների վերականգնմանը

Հիմնադրամը հաջողությամբ համագործակցում է ՀՀ կառավարության, ՀՀ մարզերի, միջազգային դոնոր մի շարք կազմակերությունների, մասնավորապես՝ Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալության, Միջազգային վերակառուցման եւ զարգացման բանկի, Ամերիկայի միացյալ մահանգների միջազգային զարգացման գործակալության, Ասիական զարգացման բանկի, Եվրասիական զարգացման բանկի, Ֆրանսիական զարգացման գործակալության, Գերմանական «KFW» բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և շատ այլ կազմակերպությունների հետ:

ԱՎՍՏՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ԱՎՍՏՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

12 խոշոր ծրագիր
1988-ից Հայաստանում

Ավստրիական կառավարության աջակցությունը Հայաստանին սկսվել է 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելով: 2011-ից ի վեր Հայաստանն Ավստրիական զարգացման համագործակցության առաջնահերթ երկրների ցանկում է։ ԱԶՀ-ի հիմնական ուղղություններից է գյուղատնտեսության զարգացումը՝ վերջնական նպատակ ունենալով կրճատել աղքատությունը և նպաստել բնակչության եկամուտների աճին:

ՄԱԱԶԿ
ՄԱԱԶԿ

Միացյալ ազգերի կազմակերպության
արդյունաբերական զարգացման կազմակերպություն

Այլընտրանքային և վերականգնվող էներգետիկայի զարգացումը գտնվում է ՄԱԱԶԿ-ի և ՀՀ Կառավարության համագործակցության օրակարգի առաջին պլանում: ՄԱԱԶԿ-ն աջակցում է գյուղական համայնքներում այլընտրանքային էներգիայի եղանակների զարգացմանը, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Գեղամասար և Փամբակ համայնքներում կենսագազի օգտագործման տարածմանը` կենսագազի ստացման սարքավորումների տեղադրման և դրանց շահագործման համար անհրաժեշտ աջակցության տրամադրման միջոցով

ԿԽՄԿ
ԿԽՄԿ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտե

Մարդասիրական կազմակերպություն, որը հիմնադրվել է 1863 թվականի հունիսի 24-ին Ժնևում։ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի և 189 ազգային միությունների հետ միասին հանդիսանում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման մի մասը։ Այն շարժման ամենահին և ամենապատվավոր կազմակերպությունն է, որն աշխարհում ամենալայն ճանաչումն ունեցող կազմակերպություններից է և երեք անգամ՝ 1917, 1944 և 1963 թվականներին, արժանացել է Նոբելյան մրցանակի։

ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

«ԵՄ հանուն Հայաստանի կայուն Էներգետիկայի»
(EU4ASEP) Ծրագիր

Էներգախնայողության աջակցման հիմնադրամը ստեղծվել է 2003թ-ին։ Համագործակցում է տարբեր դոնորների և կազմակերպությունների հետ՝ նպատակ ունենալով բարձրացնել էներգաարդյունավետության վերաբերյալ խնդիրների իրազեկությունը

ԱՐԵՎԱՁՈՐ
ԱՐԵՎԱՁՈՐ

Գործողություններ Վայոց ձորում
վերականգնվող էներգիայի և էկոտուրիզմի ոլորտում

Ծրագիրը նպատակ ունի խթանել զբաղվածությունը Վայոց ձորի մարզում, զբոսաշրջության ոլորտում ՓՄՁ-ների մրցունակության բարձրացման միջոցով, էկոլոգիապես մաքուր և ֆինանսապես կայուն պրակտիկայի խթանման միջոցով, մասնավորապես` Էկոլոգիապես մաքուր զբոսաշրջության խթանման միջոցով` որը զուգորդվում է վերականգնվող էներգիայի աղբյուրների և արդյունավետ էներգիայի կիրառման հետ

Բուլղարիայի դեսպանատուն
Բուլղարիայի դեսպանատուն

Ավելի քան 30 տարվա
դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի հետ

Բուլղարիայի հանրապետության դեսպանությունը Հայաստանում հայ-բուլղարական վաղեմի բարեկամության ամրապնդման և հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացնում է մի շարք ծրագրեր։

ՄԱԼԱՅԱՆԻ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՄԱԼԱՅԱՆԻ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Հայաստանի Հանրապետության
հնագույն Ակնաբուժական բուժհաստատություններից մեկը

Կենտրոնը կազմավորվել է 1978թ.-ին Կլինիկայի ղեկավար Սերգեյ Վ. Մալայանի անմիջական նախաձեռնությամբ և գլխավորությամբ, ում անունն էլ ներկա դրությամբ կրում է: Կենտրոնում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, որոնց գերակշիռ մասը որակավորվել է արտասահմանում, մասնավորապես ԱՄՆ-ում

SOS CHILDREN VILLAGES
SOS CHILDREN VILLAGES

Ընտանեկան խնամք
կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին

ՍՕՍ Մանկական Գյուղ Կոտայքը հիմնադրվել է 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո: Նախկին ԽՍՀՄ տարածքում այն առաջին կառուցված Մանկական Գյուղն էր, որն իր առանձնահատուկ մեթոդաբանության շնորհիվ արդեն 30 տարի ապահովում է ընտանեկան տիպի խնամք՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին

Հայկական Կարիտաս
Հայկական Կարիտաս

անմիջական աջակցություն հազարավոր մարդկանց
Հայաստանի 125 համայնքներում

«Հայկական Կարիտաս»-ը հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:

«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ներքին ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականացմանը:

GREEN LANE
GREEN LANE

Աջակցություն ֆերմերին
բարելավելու և կայունացնելու գյուղմթերքի արտադրությունը

Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ-ի և «Գրին լայֆ» ՍՊԸ-ի գործընկերության շնորհիվ 2015 թվականին հիմնված «Ուսուցման կանաչ կենտրոնը» օրգանական ֆերմերային տնտեսության եզակի մոդել է, որը ֆերմերներին, ուսանողներին, ինչպես նաև առհասարակ գյուղատնտեսությամբ հետաքրքրվողներին առաջարկում է կրթական և հետազոտական հնարավորություններ

ԱՐԵԳ ՀԻՄՆԱԴՐԱՄ
ԱՐԵԳ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Աջակցություն ընտանիքներին
տեղադրել արևային կայաններ, վճարել կայանների գումարը 2-3 տարում՝ առանց տոկոսադրույքի

2015թ․-ին Ռոման քաղաքի /Ֆրանսիա/ «Հայոց Բարեկամական Միությունը» արևային էներգիայի ոլորտում նախաձեռնեց մի ծրագիր, որի նպատակն էր օգնել ընտանիքներին, օգտագործելով արևի էներգիան, կատարել տնտեսումներ գազի և էլեկտրաէներգիայի սպառումից: Որպեսզի ծրագիրն ավելի ընդլայնվի և զարգանա, հիմնադրվեց «Արեգ» բարեգործական հիմնադրամը

ԴԻԱԿՈՆԻԱ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
ԴԻԱԿՈՆԻԱ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Ավելի լուսավոր ապագա
հայ մանուկների և ընտանիքների համար

Հիմնադրամի պատմությունը ձևավորվեց 2001-ին` շվեցարական «Դիակոնիա» Ինտերնացիոնալե բարեգործական կազմակերպության հետ սերտ ու արդյունավետ համագործակցության արդյունքում: Ծրագրերը դարձան բազմաբևեռ՝ ընդգրկելով ՀՀ-ի ողջ տարածքում ապրող բազմազավակ, անապահով ընտանիքների, ծնողազուրկ, հաշմանդամ երեխաների, Սիրիայից գաղթած հայերի ու Արցախյան հակամարտության ընթացքում տուժած ընտանիքների։ Սնունդ, հագուստ, կենցաղային պայմանների բարելավում, աջակցություն՝ գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու, կրթության և առողջապահության ոլորտներում․ հիմնադրամը իրականացնում է փոքր և միջին զարգացման ծրագրեր ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում։ Հիմնադրամի իրականացրած ծրագրերից ամենամեծը «Հույսի Ավան» թաղամասի կառուցումն է՝ 78 առանձնատուն՝ 500 բնակչի համար։