Երկ- Շբթ 9:00 - 20:00
Շբթ 10:00 - 15:00
ք․Երևան
Ազատության 27
կարող ես այցելել մեր գրասենյակ, թողնել հաղորդագրություն կամ թողնել հեռախոսահամար մենք արագ կապ կհաստատենք
ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵԼսերտ համագործակցություն
ՀՀ տարբեր բնակավայրերում արևային ֆոտոէլեկտրական կայանների և ջրատաքացուցիչների տեղադրում
Խորհրդային Հայաստանում շրջակա միջավայրի պահպանության խնդիրներին ուշադրություն է դարձվել 1961 թվականից, երբ ՀԽՍՀ Մինիստրների սովետին առընթեր ստեղծվել է Մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության վարչությունը
1300 խոշոր ծրագիր
իրականացված Հայաստանում և Արցախում
Հիմնադրվելով 1992 թվականին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը եզակի մի կառույց է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին և աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի և Արցախի կայուն ու համաչափ զարգացումը ապահովող ծրագրեր
Միացյալ ազգերի կազմակերպության
արդյունաբերական զարգացման կազմակերպություն
Այլընտրանքային և վերականգնվող էներգետիկայի զարգացումը գտնվում է ՄԱԱԶԿ-ի և ՀՀ Կառավարության համագործակցության օրակարգի առաջին պլանում: ՄԱԱԶԿ-ն աջակցում է գյուղական համայնքներում այլընտրանքային էներգիայի եղանակների զարգացմանը, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Գեղամասար և Փամբակ համայնքներում կենսագազի օգտագործման տարածմանը` կենսագազի ստացման սարքավորումների տեղադրման և դրանց շահագործման համար անհրաժեշտ աջակցության տրամադրման միջոցով
«ԵՄ հանուն Հայաստանի կայուն Էներգետիկայի»
(EU4ASEP) Ծրագիր
Էներգախնայողության աջակցման հիմնադրամը ստեղծվել է 2003թ-ին։ Համագործակցում է տարբեր դոնորների և կազմակերպությունների հետ՝ նպատակ ունենալով բարձրացնել էներգաարդյունավետության վերաբերյալ խնդիրների իրազեկությունը
Գործողություններ Վայոց ձորում
վերականգնվող էներգիայի և էկոտուրիզմի ոլորտում
Ծրագիրը նպատակ ունի խթանել զբաղվածությունը Վայոց ձորի մարզում, զբոսաշրջության ոլորտում ՓՄՁ-ների մրցունակության բարձրացման միջոցով, էկոլոգիապես մաքուր և ֆինանսապես կայուն պրակտիկայի խթանման միջոցով, մասնավորապես` Էկոլոգիապես մաքուր զբոսաշրջության խթանման միջոցով` որը զուգորդվում է վերականգնվող էներգիայի աղբյուրների և արդյունավետ էներգիայի կիրառման հետ
Հայաստանի Հանրապետության
հնագույն Ակնաբուժական բուժհաստատություններից մեկը
Կենտրոնը կազմավորվել է 1978թ.-ին Կլինիկայի ղեկավար Սերգեյ Վ. Մալայանի անմիջական նախաձեռնությամբ և գլխավորությամբ, ում անունն էլ ներկա դրությամբ կրում է: Կենտրոնում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, որոնց գերակշիռ մասը որակավորվել է արտասահմանում, մասնավորապես ԱՄՆ-ում
Ընտանեկան խնամք
կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին
ՍՕՍ Մանկական Գյուղ Կոտայքը հիմնադրվել է 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո: Նախկին ԽՍՀՄ տարածքում այն առաջին կառուցված Մանկական Գյուղն էր, որն իր առանձնահատուկ մեթոդաբանության շնորհիվ արդեն 30 տարի ապահովում է ընտանեկան տիպի խնամք՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին
Աջակցություն ֆերմերին
բարելավելու և կայունացնելու գյուղմթերքի արտադրությունը
Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ-ի և «Գրին լայֆ» ՍՊԸ-ի գործընկերության շնորհիվ 2015 թվականին հիմնված «Ուսուցման կանաչ կենտրոնը» օրգանական ֆերմերային տնտեսության եզակի մոդել է, որը ֆերմերներին, ուսանողներին, ինչպես նաև առհասարակ գյուղատնտեսությամբ հետաքրքրվողներին առաջարկում է կրթական և հետազոտական հնարավորություններ
Աջակցություն ընտանիքներին
տեղադրել արևային կայաններ, վճարել կայանների գումարը 2-3 տարում՝ առանց տոկոսադրույքի
2015թ․-ին Ռոման քաղաքի /Ֆրանսիա/ «Հայոց Բարեկամական Միությունը» արևային էներգիայի ոլորտում նախաձեռնեց մի ծրագիր, որի նպատակն էր օգնել ընտանիքներին, օգտագործելով արևի էներգիան, կատարել տնտեսումներ գազի և էլեկտրաէներգիայի սպառումից: Որպեսզի ծրագիրն ավելի ընդլայնվի և զարգանա, հիմնադրվեց «Արեգ» բարեգործական հիմնադրամը
Ավելի լուսավոր ապագա
հայ մանուկների և ընտանիքների համար
Հիմնադրամի պատմությունը ձևավորվեց 2001-ին` շվեցարական «Դիակոնիա» Ինտերնացիոնալե բարեգործական կազմակերպության հետ սերտ ու արդյունավետ համագործակցության արդյունքում: Ծրագրերը դարձան բազմաբևեռ՝ ընդգրկելով ՀՀ-ի ողջ տարածքում ապրող բազմազավակ, անապահով ընտանիքների, ծնողազուրկ, հաշմանդամ երեխաների, Սիրիայից գաղթած հայերի ու Արցախյան հակամարտության ընթացքում տուժած ընտանիքների։ Սնունդ, հագուստ, կենցաղային պայմանների բարելավում, աջակցություն՝ գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու, կրթության և առողջապահության ոլորտներում․ հիմնադրամը իրականացնում է փոքր և միջին զարգացման ծրագրեր ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում։ Հիմնադրամի իրականացրած ծրագրերից ամենամեծը «Հույսի Ավան» թաղամասի կառուցումն է՝ 78 առանձնատուն՝ 500 բնակչի համար։