ԱՐԵՎԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Արևային – վակուումային կոլեկտորը նախատեսված է արևի էներգիան կլանելու և այն ջերմային էներգիայի փոխակերպելու համար: Այն բաղկացած է վակուումային գլանակներից և այդ գլանակները իրար հետ միացնող կոլեկտորից: Ցանկացած եղանակի արևային կոլեկտորը օգտագործում է արևի ճառագայթի այդ թվում մեզ աննկատ լույսը՝ ապահովելով արևային ճառագայթման լայն սպեկտրի կլանում՝ անկախ օդի արտաքին ջերմաստիճանից: Ժամանակակից արևային ջրատաքացուցիչները կարող են հասցնել ջուրը մինչև եռման աստիճանի՝ նույնիսկ օդի բացասական ջերմաստիճանի պայմաններում, միաժամանակ՝ ապահովել ջրամատակարարում տնտեսական կարիքների համար, ինչպես նաև՝ ավտոնոմ ջեռուցում: 



Արևից եկող էներգիայի 97%-ը կլանվում է գլանակի կողմից, իսկ վակուումը ապահովում է իդեալական ջերմամեկուսացում, այսինք գրեթե տեղի չի ունենում ջերմության կորուստ դեպի մթնոլորտ: Ամառային օրվա ընթացքում արևային գլանակը 15 րոպեի ընթացքում հասնում է մինչև 100 Co, իսկ պարապուրդի ժամանակ վակուումային գլանակները տաքանում են մինչև 220 Co: Այս գլանակներում ջուր չի պարունակվում, ուստի դրանք ցրտադիմացկուն են: Վակուումային գլանակները գործում են նաև -30 աստիճանի դեպքում: Յուրաքանչյուր գլանակ աշխատում է անկախ այլ գլանակներից, ուստի որևէ գլանակի վնասումը չի խանգարում ընդհանուր համակարգի ապշխատանքին:

Հետադարձ կապ

  • Դիմեք մեզ ցանկացած օր, ցանկացած ժամի, նշված հասցեներով՝
  • +37411209920
  • info@freenergy.am

Հետևեք մեզ