Սևանի քոլեջում ամփոփվեց «ԱՐԵՎ» 5 շաբաթյա տեխնոլոգիական ուսուցման ծրագիրը, որի մասնակիցները ստացան արևային էներգետիկայի վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ։
Հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև մեր ընկերության տնօրեն Արարատ Չոբանյանը, հայ և ֆրանսիացի գործընկերներ։
Մասնակիցներին հանձնվեցին վկայականներ, իսկ նրանցից երեքի հետ կնքեցինք պրակտիկան Ֆրիներջիում անցնելու պայմանագրեր։
«Արև» տեխնոլոգիական ծրագիրն ուղղված է էլեկտրատեխնիկայի և էներգետիկայի ոլորտներում երիտասարդների կարողությունների բարձրացմանը: Ծրագիրն իրականացվում է «Կազա» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի և Օվերն-Ռոն-Ալպ հայկական ֆեդերացիայի (ՖԱԱՐԱԼՊ) սերտ համագործակցությամբ։