Ֆրիներջիի օժանդակությամբ իրականացված դասընթացի նախաձեռնողն ու կազմակերպիչը ՏՈՒԿ-ՖԱԱՌԱԼՊ-ն էր։
Հայաստանում հիմնված Տեղեկատվական Ուսուցման Կենտրոն-Օվերն
Ռոն-Ալպեր Հայկական Ֆեդերացիա (ՏՈՒԿ-ՖԱԱՌԱԼՊ) հիմնադրամը տեխնոլոգիական ուսուցման կենտրոնում իր գործունեությունն իրականացնում է էլեկտրատեխնիկայի, էներգետիկայի և
ֆոտովոլտային ոլորտներում, որի պահանջարկը արագորեն աճում է երկրում։
Դասընթացի նպատակն է ստեղծել որակյալ և կայուն աշխատատեղեր աճող
արհեստներում՝ խրախուսելու համար երիտասարդներին, զինվորական ծառայությունից
վերադարձողներին, պատերազմում վիրավորվածներին և գործազուրկներին՝ կարիերայի
փոփոխության մեջ։
Ծրագիրն անվճար հիմունքներով առաջարկում է կարճաժամկետ (մեկ շաբաթյա) և
երկարաժամկետ (5 շաբաթյա) դասընթացներ՝ նախատեսված երիտասարդների,
տեխնիկական քոլեջների ուսանողների, դասավանդողների համար, ինչպես նաև
ձեռնարկությունների մասնագիտական հատուկ վերապատրաստումներ՝ վճարովի
հիմունքներով:
Դասավանդումը համապատասխանում է ֆրանսիական չափանիշներին։
Դասընթացի մասնակիցները Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Մարտունի, Դրախտիկ համայնքներից էին, ինչպես նաև Տավուշի և Վանաձորի մարզերից, նաև Արցախից։