Mon- Fri 9:00 - 20:00
Sat 10:00 - 15:00
Azatutyan 27
Yerevan 0014, RA
Հայաստանի ֆերմերները, արտադրողները, վերամշակողները կարող են մասնակցել Եվրոպական միության կողմից հայտարարված «Կանաչ և օրգանական նախագծերի» աջակցության մրցույթին:
ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից: Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ: Կառավարության կողմից գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Ծրագիրն աջակցում է կայուն, ներառական, նորարարական և շուկայահեն ագրոբիզնեսի զարգացմանը, մասնավորապես` Հայաստանի հյուսիսային մարզերում` Շիրակում, Լոռիում և Տավուշում: Ծրագիրն իրականացվելու է առաջիկա երեք տարվա ընթացքում:

Ի՞նչ եւ որտեղ
Ծրագիրը հայտարարում է կանաչ և օրգանական ագրոբիզնեսի աջակցության բաց մրցույթ եւ հայտերի հավաքագրում՝ բաղկացած 2 լոտից.
– ԼՈՏ 1՝ «Կանաչ» գյուղատնտեսական նախագծերի աջակցություն միայն հետեւյալ մարզերի համար՝ Շիրակ, Լոռի և Տավուշ։
Այս բաղադրիչով ընտրված արժեշղթաներն են՝
– Մրգերը, հատապտուղները, բանջարեղենը՝ թե թարմ, թե վերամշակված
Աջակցության չափագումարը՝ մինչեւ 10,000 եվրո
– ԼՈՏ 2՝ Օրգանական (սերտիֆիկացված կամ անցումային) ագրոբիզնեսի օժանդակություն Հայաստանի բոլոր մարզերում եւ արժեշղթաներում։ Այնուամենայնիվ, նախապատվություն կտրվի հետևյալ արժեշղթաներին՝
– Թարմ և վերամշակված հատապտուղներ, մրգեր եւ խոտաբույսեր
– Փորձարարական մշակաբույսեր
– Մեղր և մեղրաբուծական արտադրանք
Աջակցության չափագումարը՝ մինչեւ 15,000 եվրո
Հայտերի հավաքագրման վերջնաժամնեկտը՝ 2020թ.-ի հուլիսի 31-ը
Ի՞նչ է տրամադրում ծրագիրը
Գյուղատնտեսական նշանակության մեքենաներ և սարքավորումներ, հետ բերքահավաքի և վերամշակման սարքավորումներ և ենթակառուցվածքային ներդրանքներ։
Կտրվեն միայն հիմնական, այլ ոչ թե դրամական միջոցներ:
Ինչպե՞ս դիմել
Քայլ 1
Ներբեռնի ՛ր հայտադիմումը և հարակից փաստաթղթերն այստեղ՝
Հայտամրցույթ
Հայտադիմումի ձև
Բիզնեսի զարգացման պլան
Ֆերմայի կառավարման պլան
Համայնքի ղեկավարի հայտարարությունը
Քայլ 2
Ծանոթացի ՛ր մրցույթի պայմաններին, լրացրու՛ հայտադիմումը և ԲՈԼՈՐ հարակից փաստաթղթերը ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՐՊՈՎ
Քայլ 3
Ուղարկի՛ր բոլոր լրացված փաստաթղթերը ՄԻԱՅՆ փոստով` պատվիրված, հետևյալ հասցեին՝
ՀՀ, ք. Երեւան 0010, Էրեբունի պլազա բիզնես կենտրոն, Վ. Սարգսյան 26/1 փողոց, 7-րդ հարկ, 712-716 սենյակներ
Հարցերի դեպքում դիմել`
ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն ծրագիր (ԵՄ- ԿԳՆՀ)
Ավստրիայի Հանրապետության դեսպանոթթյան տեխնիկական համագործակցության գրասենյակ
Երեւանի գրասենյակ՝
Հասցե՝ ՀՀ, ք. Երեւան 0010, Էրեբունի պլազա բիզնես կենտրոն, Վ. Սարգսյան 26/1 փողոց, 7-րդ հարկ, 712-716 սենյակներ
Հեռ/բջջ: +374 60 655 955; +374 93 144 635
Էլ. փոստ՝ gaia@ada.gv.at
Facebook` GAIA Armenia
Վանաձորի գրասենյակ
Հասցե՝ ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի պողողա, շենք 24 / 48
Հեռ/բջջ: ՝ +374 60 65 00 45
Էլ. փոստ՝ gaia@ada.gv.at
Facebook` GAIA Armenia
կարող ես այցելել մեր գրասենյակ, թողնել հաղորդագրություն կամ թողնել հեռախոսահամար մենք արագ կապ կհաստատենք
ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵԼ
Արևային ՖՎ կայան
1,270,000 AMD
Թերմոսիֆոն ջերմային կայան
430,000 AMD
D4 տնկովի լույս ադամանդ սպիտակ
3,700 AMD
Camera design լույս
26,000 AMD
50W պրոժեկտոր
65,000 AMD
