Mon- Fri 9:00 - 20:00
Sat 10:00 - 15:00
Azatutyan 27
Yerevan 0014, RA
Մարտի 31-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արտաշես Պետրոսյանը նախաձեռնել էր աշխատանքային քննարկում, որի առանցքում էներգետիկ բնագավառի օրենսդրությանը վերաբերող հարցերն էին: Քննարկմանը, ի թիվս պատգամավորների, գործադիր մարմնի պատասխանատուների, ոլորտի մասնագետների մասնակցում էր նաև Ֆրիներջի ընկերության ներկայացուցիչը:

Նախատեսվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Էներգետիկայի մասին» եւ հարակից մի շարք օրենքներում: «Էներգետիկայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը վերաբերում է էներգաարտադրող տեղակայանքների հզորության չափի բարձրացմանը: Նախագծի հեղինակ Արտաշես Պետրոսյանի տեղեկացմամբ՝ առաջարկվում է էներգաարտադրող տեղակայանքների հզորության գործող 500 կՎտ շեմը բարձրացնել մինչեւ 2մՎտ-ի՝ որոշակի սահմանափակումներով: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ մինչեւ 1 տարվա գործունեություն ծավալած իրավաբանական անձինք կարող են տեղադրել ոչ ավելի, քան 500 կՎտ հզորությամբ տեղակայանք, իսկ 1 տարուց ավելի գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք՝ ոչ ավելի, քան 2 մՎտ հզորությամբ տեղակայանք՝ հաշվի առնելով նրանց նախորդ տարվա սպառած էլեկտրաէներգիայի ծավալները:
Հեղինակի խոսքով՝ նախաձեռնության նպատակը տնտեսվարողների համար էլեկտրաէներգիայի մատչելիության ապահովումն է, ինչն իր հերթին կնպաստի տնտեսության աշխուժացմանը:
կարող ես այցելել մեր գրասենյակ, թողնել հաղորդագրություն կամ թողնել հեռախոսահամար մենք արագ կապ կհաստատենք
ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵԼ
Արևային ՖՎ կայան
1,270,000 AMD
Թերմոսիֆոն ջերմային կայան
430,000 AMD
D4 տնկովի լույս ադամանդ սպիտակ
3,700 AMD
Camera design լույս
26,000 AMD
50W պրոժեկտոր
65,000 AMD
