Թշնամու հրետակոծությունից հետո Այգեպար գյուղում լայն թափով ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Հրետակոծության հետևանքները քիչ-քիչ վերանում են, գյուղը նոր տեսք է ստանում: Աշխատանքներում ներգրավված են գյուղի գրեթե բոլոր բնակիչները՝ փոքրից-մեծ: Արդեն վերանորոգվել են տների 26 տանիքներ: