Mon- Fri 9:00 - 20:00
Sat 10:00 - 15:00
Azatutyan 27
Yerevan 0014, RA
«Ֆրիներջի» ընկերությունն Ապարանում արդեն սկսել է 20 կՎտ և 10 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային էներգետիկ համակարգերի շինարարությունը։
Արևային կայանները տեղադրվում են «Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգիայի» ծրագրի շրջանակներում։
Հայաստանի արևային քարտեզների համաձայն Ապարանն ունի բավարար ռեսուրս. այստեղ արևային օրերի թիվը շուրջ 290 է, ինչը կարևոր երաշխիք է արդյունավետության համար: Ապարան համայնքում կառուցվող համայնքահեն, ինքնավար արևային էներգիայի արտադրության համակարգը աշխատելու է Հայաստանի էլեկտրացանցի հետ զուգահեռ ռեժիմում և ապահովելու է էլեկտրաէներգիայի էական խնայողություն՝ համայնքի համար. մոտ 30 տոկոսով կրճատվելու են էներգետիկ ծախսերը:
Ծրագրի պատասխանատու «Էներգախնայողության աջակցման հիմնադրամը» ծրագրի իրականացմանը զուգընթաց մասնակից համայնքում իրականացրել է նաև իրազեկվածության միջոցառումները: Քանի որ մայրաքաղաքից հեռու բնակավայրերում մարդիկ բավարար տեղեկացված չեն ժամանակակից էներգախնայողության, արևային տեխնոլոգիաների և դրանց ձեռքբերման հնարավորությունների մասին, այդ տեղեկատվական արշավները նպատակ ունեն համայնքում բարձրացնել տեղեկացվածության մակարդակը գործող ծրագրերի վերաբերյալ և կիրառելի դարձնել ինովացիոն լուծումները:
«Եվրոպական միությունը հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» ծրագրի ղեկավար Թամարա Բաբայանի խոսքով ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչից՝ Ապարան և Արթիկ քաղաքներում արևային կայանների կառուցում: Ապարանում արդեն սկսվել է կայանների շինարարությունը: Ծրագրի երկրորդ բաղադրիչի համաձայն Արթիկում նախատեսվում է կառուցել համակարգային արևային ֆոտովոլտային կայան՝ արտադրված էլեկտրաէներգիան Էլեկտրացանցին վաճառելու նպատակով։ Արթիկի արևային կայանի կառուցման համար կփորձարկվի «հանրային-մասնավոր» գործակցության մոտեցումը: Կայանը լինելու` 600 կՎտ-ից մինչև 1 մեգավատ հզորությամբ։ Արթիկի ծրագիրը դեռ նախագծային քննարկումների փուլում է:
Ապարան և Արթիկ քաղաքներում վերականգնվող էներգետիկայի խթանման ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի ֆինանսավորման հատուկ մեխանիզմ. կձևավորվի Քաղաքապետների դաշնագրի նպատակներին ծառայող ԿՈՄՈ հիմնադրամ /COMO ֆոնդ/, որտեղ կկուտակվեն ստացված խնայողություններն ու հետագա եկամուտները։ Ֆոնդը՝ շրջանառու մեխանիզմով կֆինանսավորի համայնքի էներգախնայողության և վերականգնվող էներգիայի այլ միջոցառումներ։ Այսինքն քաղաքային իշխանությունները եկամտի նոր աղբյուր կունենան` արևը:
Տեղեկացնում է էներգախնայողության աջակցման հիմնադրամը
կարող ես այցելել մեր գրասենյակ, թողնել հաղորդագրություն կամ թողնել հեռախոսահամար մենք արագ կապ կհաստատենք
ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵԼ