Հոկտեմբերի 6-9 «Երևան Էքսպո» կենտրոնում (Մերգելյան) տեղի ունեցավ հոբելյանական 15-րդ DigiTec Expo-ն, որին մասնակցում էր նաև արևային կայանների կառուցման մեջ մասնագիտացված մեր ընկերությունը։
Երկ- Շբթ 9:00 - 20:00
Շբթ 10:00 - 15:00
ք․Երևան
Ազատության 27
Հոկտեմբերի 6-9 «Երևան Էքսպո» կենտրոնում (Մերգելյան) տեղի ունեցավ հոբելյանական 15-րդ DigiTec Expo-ն, որին մասնակցում էր նաև արևային կայանների կառուցման մեջ մասնագիտացված մեր ընկերությունը։
Ընկերության աշխատակիցներից և կամավորներից ձևավորվել էր «Ֆրիներջի» արևային թիմը, որի ներկայացուցիչները նախապես իրականացրել էին բոլոր նախապատրաստական աշխատանքները և 3 օր շարունակ սիրով ներկայացրեցին էներգախնայողության խնդիրների նորարական համալիր լուծումներ:
Ֆրիներջիի տնօրեն Արարատ Չոբանյանն անձամբ էր պատասխանում խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսի՝ DigiTec Expo-ի այցելուներին հետաքրքրող հարցերին
Մեզ միացած կամավորներն իրենց նախաձեռնությամբ այցելուներին ցուցադրեցին ինչպե՞ս պատրաստել նրբերշիկ արևի էներգիայով
🌭Ինչպե՞ս պատրաստել նրբերշիկ արևի էներգիայովԵրևանում ընթացող տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ ցուցադրել և նկարահանել…
Опубликовано Freenergy Воскресенье, 6 октября 2019 г.
Ֆրիներջի ընկերությունն այս օրերի ընթացքում ձեռքբերեց բազմաթիվ նոր բարեկամներ, առիթ ունեցավ հանդիպելու մասնագետ գործընկերների և հանրության լայն շրջանակների ներկայացուցիչների հետ։
Ֆրիներջի արևային թիմի ներկայացուցիչ կամավորների ստացան շնորհակալագրեր, իսկ ընկերությունն իր հետ գրասենյակ բերեց այս գեղեցիկ հավաստագիրը՝
կարող ես այցելել մեր գրասենյակ, թողնել հաղորդագրություն կամ թողնել հեռախոսահամար մենք արագ կապ կհաստատենք
ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵԼ