Երկ- Շբթ 9:00 - 20:00
Շբթ 10:00 - 15:00
ք․Երևան
Ազատության 27
Ապարանում մեր կառուցած 22 և 11 կՎտ հզորությամբ կարևորագույն երկու արևային էլեկտրակայաններն արդեն հաջողությամբ շահագործվում են։
շնորհակալ ենք բոլոր գործընկերներին` հերթական անգամ մեզ վստահելու, արդյունավետ համագործակցության, ինչպես նաև Հայաստանում արևային էներգետիկայի զարգացումը խթանելու համար
ԱՐԵՎԸ ԵԿԱՄՈՒՏԻ ՆՈՐ ԱՂԲՅՈՒՐԱմենամյա "ԵՄ Կայուն Էներգետիկայի Շաբաթ" միջոցառմանը այս տարի Էներգախնայողության Հիմնադրամը (Foundation to Save Energy — ESF) և Հայաստանի Համայնքների Միությունը (Հայաստանի Համայնքների Միություն / Union of Communities of Armenia) միանում ԵՆ ԵՄ հանուն Հայաստանի Կայուն Էներգետիկայի Ծրագրի այս տեսանյութով, որ պատմում ենք Ապարանում (Ապարանի համայնքապետարան/Aparan municipality/) ծնունդ առած երկու արևային կայանների, կայուն ֆինանսական մեխանիզմի, ժպտերես երիտասարդների ու կանաչ ապագայի մասին․․․ Եվ այսպես ․․․"ԱՐԵՎԸ ԵԿԱՄՈՒՏԻ ՆՈՐ ԱՂԲՅՈՒՐ"․․․#SEW2020, #EU4ASEP, #ESFArmenia
Опубликовано Foundation to Save Energy — ESF Четверг, 25 июня 2020 г.
Արևային կայանները տեղադրվել են «Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգիայի» ծրագրի շրջանակներում։
Հայաստանի արևային քարտեզների համաձայն Ապարանն ունի բավարար ռեսուրս. այստեղ արևային օրերի թիվը շուրջ 290 է, ինչը կարևոր երաշխիք է արդյունավետության համար: Ապարան համայնքում կառուցվող համայնքահեն, ինքնավար արևային էներգիայի արտադրության համակարգը աշխատելու է Հայաստանի էլեկտրացանցի հետ զուգահեռ ռեժիմում և ապահովելու է էլեկտրաէներգիայի էական խնայողություն՝ համայնքի համար. մոտ 30 տոկոսով կրճատվելու են էներգետիկ ծախսերը:
Ծրագրի պատասխանատու «Էներգախնայողության աջակցման հիմնադրամը» ծրագրի իրականացմանը զուգընթաց մասնակից համայնքում իրականացրել է նաև իրազեկվածության միջոցառումները: Քանի որ մայրաքաղաքից հեռու բնակավայրերում մարդիկ բավարար տեղեկացված չեն ժամանակակից էներգախնայողության, արևային տեխնոլոգիաների և դրանց ձեռքբերման հնարավորությունների մասին, այդ տեղեկատվական արշավները նպատակ ունեն համայնքում բարձրացնել տեղեկացվածության մակարդակը գործող ծրագրերի վերաբերյալ և կիրառելի դարձնել ինովացիոն լուծումները:
«Եվրոպական միությունը հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» ծրագրի ղեկավար Թամարա Բաբայանի խոսքով ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչից՝ Ապարան և Արթիկ քաղաքներում արևային կայանների կառուցում: Ապարանում արդեն սկսվել է կայանների շինարարությունը: Ծրագրի երկրորդ բաղադրիչի համաձայն Արթիկում նախատեսվում է կառուցել համակարգային արևային ֆոտովոլտային կայան՝ արտադրված էլեկտրաէներգիան Էլեկտրացանցին վաճառելու նպատակով։ Արթիկի արևային կայանի կառուցման համար կփորձարկվի «հանրային-մասնավոր» գործակցության մոտեցումը: Կայանը լինելու` 600 կՎտ-ից մինչև 1 մեգավատ հզորությամբ։ Արթիկի ծրագիրը դեռ նախագծային քննարկումների փուլում է:
Ապարան և Արթիկ քաղաքներում վերականգնվող էներգետիկայի խթանման ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի ֆինանսավորման հատուկ մեխանիզմ. կձևավորվի Քաղաքապետների դաշնագրի նպատակներին ծառայող ԿՈՄՈ հիմնադրամ /COMO ֆոնդ/, որտեղ կկուտակվեն ստացված խնայողություններն ու հետագա եկամուտները։ Ֆոնդը՝ շրջանառու մեխանիզմով կֆինանսավորի համայնքի էներգախնայողության և վերականգնվող էներգիայի այլ միջոցառումներ։ Այսինքն քաղաքային իշխանությունները եկամտի նոր աղբյուր կունենան` արևը:
Ապարանում արևային կայանների կառուցման ընթացքի մասին«Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգիայի» ծրագրի շրջանակներում, «Էներգախնայողության աջակցման հիմնադրամի» նախաձեռնությամբ, Ապարանում արևային ֆոտովոլտային կայաններ ենք կառուցում
Опубликовано Freenergy Понедельник, 2 марта 2020 г.
Ապարանում արևային կայանի հենասյուներն են տեղադրվում👏 ★彡 ուրախ ենք, որ Ապարանի բնակչության համար կարողանում ենք հասանելի դարձնել եկամտի այս նոր աղբյուրը՝ ԱՐԵՎԸ 彡★ 👏Ապարանի մշակույթի տան բակում ևս մի արևային կայան ենք կառուցում։ Հզորությունը 10 կՎտ, այժմ ընթանում են հենասյուների տեղադրման աշխատանքները📲 Գրեք մեր էջին, եթե հետաքրքրում են մեր մարզային ծրագրերը կամ որոշել եք արևային կայան տեղադրել
Опубликовано Freenergy Четверг, 30 января 2020 г.
Ապարանը շուտով իր արևային կայանները կունենա☀ Ապարանում կառուցվող 20 կՎտ հզորությամբ արևային կայանների հիմքի բետոնացման աշխատանքներն իրականացնում ենք առանձնակի հպարտությամբ և բծախնդրությամբ ☀ 👇 ԻՆՉՈ՞Ւ 👇🧮 👏 որովհետև համայնքի էներգետիկ ծախսերը կրճատում ենք շուրջ 30 տոկոսով,💶 արդյունքում բնակչությունը տարեկան կխնայի շուրջ 𝟏 𝟓𝟎𝟎 𝟎𝟎𝟎 դրամ 💶 📲 Գրեք մեր էջին, եթե հետաքրքրվում եք մարզային ծրագրերով կամ սեփական կարիքների համար արևային կայանների տեղադրմամբ
Опубликовано Freenergy Среда, 29 января 2020 г.
կարող ես այցելել մեր գրասենյակ, թողնել հաղորդագրություն կամ թողնել հեռախոսահամար մենք արագ կապ կհաստատենք
ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵԼ